Խորհրդարանական ընտրությունների օրն ապրիլի 2-ից այլ օր տեղափոխելու հարցի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, քանի որ չի լսել քաղաքական բոլոր դերակատարների կարծիքը: «Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան համաձայնության, որ ապրիլի 2-ի ընտրությունների օրը կարելի է փոխել, մենք խնդիր չենք տեսնում այդ հարցի քննարկման համար»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ բացի մեկ-երկու քաղաքական ուժից, չի լսել պաշտոնական կարծիք, որ նրանք դեմ են ապրիլի 2-ին ընտրության օր հռչակելուն: «Մենք շատ պարզ ենք խոսել, ասել ենք՝ եթե մեկ կուսակցություն կլինի, որը դեմ կլինի օրը փոխելուն, մենք անհրաժեշտություն չենք տեսնի օրը փոխելու համար»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: